Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննության է առնվում Ա. Բաղդասարյանի, Գ. Ավդալյանի, Հ. Պետրոսյանի, Կ. Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Ա. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.-ի փետրվար ամսի կեսերին 20.000 ՀՀ դրամով Կ. Այվազյանից գնել է Գ. Ավդալյանի տվյալներով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Գ. Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.-ի փետրվար ամսի կեսերին Կ. Այվազյանի միջոցով 20.000 ՀՀ դրամով Ա. Բաղդասարյանին է վաճառել իր տվյալներով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա դիմաց ստացված 20.000 ՀՀ դրամից 5.000 ՀՀ դրամը տվել է Կ.Այվազյանին, իսկ 15.000 ՀՀ դրամը պահել իրեն:
Հ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նյութապես շահագրգռելու միջոցով Գ. Ավդալյանին դրդել է 2012թ.-ի փետրվար ամսի կեսերին Կ. Այվազյանի միջոցով 20.000 ՀՀ դրամի դիմաց Ա. Բաղդասարյանին է վաճառել Գ.Ավդալյանի տվյալներով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Կ. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.-ի փետրվար ամսի կեսերին 20.000 ՀՀ դրամով Ա. Բաղդասարյանին է վաճառել Գ. Ավդալյանի տվյալներով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա դիմաց ստացված գումարի մի մասը պահել է իրեն, իսկ 15.000 ՀՀ դրամը տվել է Գ.Ավդալյանին:
Գործով 4 մեղադրյալիների նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր կամ պետական պարգևներ ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net