Որո՞նք են հղի կանանց աշխատանքային արտոնությունները

ՀՀ Մայր օրենքի 32-րդ հոդվածնն ամրագրում է. Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

 

Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

 

Այս առումով ավելի քան ընդունելի է, որ կանանց` կապված հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու հանգամանքների հետ, տրամադրվում են որոշակի լրացուցիչ երաշխիքներ:

 

Ներկայացնենք կնոջ լրացուցիչ երեշխիքները աշխատանքային իրավահարաբերություններում:

 

Մասնավորապես, պետք է իմանալ, որ եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

 

Բացի այդ, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:

 

Հղի կանանց աշխատանքային այլ արտոնություններին ծանոթացեք այստեղ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել