ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ սկսում են Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը:
Այս մասին հայտնում է Дождь -ը
Նա նշում է, որ ներկայացուցիչները պալատը կքննարկի Թրամփի՝ Ուկրաինայի նախագահին դիմելու մասին լուրերը՝ իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վերաբերյալ հետաքննության մասով օգնություն ցուցաբերելու համար:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն ասել է՝ նախագահի գործողությունները ցույց են տալիս, որ նա «դավաճանել է իր երդմանը և վտանգված է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»:
«Նախագահն արդեն խոստովանել է, որ խնդրել է Ուկրաինայի առաջնորդին ձեռնարկել որոշ գործողություններ, որոնք նրան կարող են քաղաքական դիվիդենտներ բերել: Սա ցույց տվեց բոլորիս այն անազնվությունը, որ նախագահը այդպիսով դավաճանել է մեր ընտրության կարգը»,-նշել է նա:
Իր հերթին Թրամփը տեղի ունեցածը որակել է որպես «վհուկների որս»:
Իմպիչմենտի գործընթացը ենթադրում է, ոև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պետք է քննարկվող հարցի վերաբերյալ քվերակի, որից հետո Սենատի ⅔-ը պետք է հաստատի այն:
Նշենք, որ Սենատում մեծամասնությունը Հանրապետականներինն է: