«Ավրորա» թատրոնում կրակոցների հետևանքով սպանված մարդկանց հարազատները պահանջում են դադարեցնել «Ջոկեր» ֆիլմի ֆինանսավորումը

2012-ին Կոլորադո քաղաքի «Ավրորա» թատրոնում կրակոցների հետևանքով սպանված մարդկանց հարազատները նամակ են ուղարկել Warner Bros-ին բողոքելով նոր թողարկվող «Ջոկեր» ֆիլմից, պահանջելով դադարեցնել ֆիլմի ֆինանսավորումը:

Այս մասին հայտնում է NBCNEWS-ը:

«Երբ մենք իմացանք, որ  թողարկվում է ֆիլմ, որի գլխավոր հերոսը  մարդասպան է, սարսափեցինք»,- ասում են զոհվածների ընտանիքի անդամները նամակում:

Warner Bros-ը ի պատասխան այդ նամակի, ասել է որ հերոսը ընդհամենը գեղարվեստական կերպար է և ֆիլմը ամենևին էլ չի խրախուսում  բռնությունը:

2012 թվականի հուլիսի 20-ին «Ավրորա» թատրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել 70-ը, այդ թվում 58-ը ՝ հրազենից: Հարձակումը իրականացվել է կեսգիշերին Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ» ֆիլմի ցուցադրման ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել