Ինչու՞ է որդին մահացու հարվածներ հասցրել մորը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկինում չդատված Գառնիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը:Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 18-ին, ժամը 17-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող իր բնակարանի ննջասենյակում մոր՝ Լուսիկ Վարդանյանի կողմից կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ Լուսիկ Վարդանյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ինչի հետևանքով Լ. Վարդանյանը 08.02.2012թ. մահացել է։

 

Գ. Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանում է Լոռու մարզի դատախազության դատախաղ Արմեն Շիրոյանի կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել