Ուկրաինայում Սամվել Մարտիրոսյանի գլխավորությամբ հանցավոր խմբավորում է ձերբակալվել

Ուկրաինայի  Պոլտավա քաղաքում ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում  ձերբակալվել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը և խմբավորման անդամները:

Այս մասին հայտնում է ТСН-ը:

Կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները «մասնագիտացած» էին ռեկետի, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի, սպառնալիքների, ֆիզիկական հաշվեհարդարի և պատվերով սպանությունների ուղղությամբ:

 Տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են՝ հրազեն և սառը զենք, ավտոմեքենաներ, թմրանյութեր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել