Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավար Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննության է առնվում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 5 պաշտոնյաների` Սվետլանա Գևորգյանի, Հայկ Փայասլյանի, Խաչիկ Ազիզյանի, Արայիկ Ֆահրադյանի, Արմինե Ենոքյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Գործի շրջանակներում վերջիններս որպես կաշառք տարբեր դիմորդներից ստացել են առանձնապես խոշոր չափերի ՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Սվետլանա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում` որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ի պաշտոնե ակադեմիայի ռեկտորի՝ 2012 թվականի մայիսի 03-ի թիվ 77 հրամանով ընդգրկվելով 2012–2013 թվականների ուսումնական տարվա րնդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանդիսանալով աոանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ակադեմիայի դիմորդ էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ վերջինիս քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են էդուարդ Բարբարյանի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրաղյանից՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրաղյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի ՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք։
Հայկ Փայասլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում՝ որպես համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, ի պաշտոնե ակադեմիայի ռեկտորի ՝ 2012 թվականի մայիսի 03-ի թիվ 77 հրամանով րնդգրկվելով 2012-2013 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ակադեմիայի դիմորդ էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ վերջինիս քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողքիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են էդուարդ Բարբարյանի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլար կաշառք ստանալու աոաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք։
Խաչիկ Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, ներկայանալով ակադեմիայի 2012-2013 թվականների ուսումնական տարվա դիմորդ էդուարդ Բարբարյանի ծնողների՝ Արմինե Ենոքյանի և Արայիկ Ֆահբադյանի անունից, նպաստել է վերջիններիս և ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանի միջև էդուարդ Բարբարյանին ակադեմիա րնդունելու համար կաշառքի առարկայի բնույթի ու չափի մեջ համաձայնության գալուն և Սվետլանա Գևորգյանի ու ընդունելության քննությունների րնդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլար կաշառք ստանալուն։
Արայիկ Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու շուրջ նախնական համաձայնության գալով կնոջ՝ Արմինե Ենոքյանի հետ, նրա որդուն՝ էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելու՝ վերջինիս Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա ընդունելու դիմաց, 2012թվականի ապրիլին միջնորդի՝ ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիգյանի միջոցով խոստացել է առանձին պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք։ Կաշառքի միջնորդ Խաչիկ Ագիգյանի միջոցով պաշտոնատար անձանց հետ կաշառքի առարկայի բնույթի ու չափի մեջ համաձայնության գալուց հետո՝ 2012 թվականի մայիսին, Երևան քաղաքի Իսահակյան 36-րդ հասցեում գտնվող Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական շենքում կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն տվել են Խաչիկ Ազիզյանին՝ պաշտոնատար անձինք հանդիսացող, ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանին և նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանին վախանցելու համար։ Խաչիկ Ազիգյանը նայն օրր կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն փոխանցել է Սվետլանա Գևորգյանին։
Արմինե Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու շուրջ նախնական համաձայնության գալով ամուսնու՝ Արայիկ Ֆահրադյանի հետ, որդու՝ էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելու ՝ վերջինիս Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա ընդունելու դիմաց, 2012 թվականի ապրիլին միջնորդի՝ ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջոցով խոստացել է առանձին պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք։ Կաշառքի միջնորդ Խաչիկ Ազիզյանի միջոցով պաշտոնատար անձանց հետ կաշառքի առարկայի բնույթի ու չափի մեջ համաձայնության գալուց հետո՝ 2012 թվականի մայիսին, Երևան քաղաքի Իսահակյան 36-րդ հասցեում գտնվող Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական շենքում կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն տվել են Խաչիկ Ազիզյանին՝ պաշտոնատար անձինք հանդիսացող, ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանին և նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանին փոխանցելու համար։ Խաչիկ Ազիգյանը նույն օրը կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն փոխանցել է Սվետլանա Գևորգյանին։
Գործով 4 մեղադրյալների նկատամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Հայկ Փայասլյանի նկատմամբ` կալանավորում:
Գործով մեղադրանքները պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net