Գողացել է զուգարանակոնք և կալանավորվել

Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.հոկտեմբերի 25-ին և 26-ին, ժամը 01:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, աշխատասենյակի պատուհանի ճաղավանդակը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Սմբատ Զորավար փողոցի թիվ X տուն և այնտեղից գողացել 70 հատ տախտակ, 2 հատ զուգարանակոնք, 2 հատ լվացարան և 2 մեկտեղանոց փայտե մահճակալներ` Ներսես Ս.-ին պատճառելով խոշոր չափերի`շուրջ 5 280 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Հարուցվել է քրեական գործ, մեղադրյալը կալանավորվել է:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել