Ակումբային պոկերի «իրավական կարգավորումը»

Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` յուրաքանչյուր 4 երանգներում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:

 

«Ակումբային պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա: Բոլոր խաղացողները խաղում են միմյանց դեմ: Ակումբային պոկեր խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանին խաղագումարներ են դնում որպես բանկ` իբրև գրազ գալով, որ իր համակցությունը կունենա ավելի բարձր արժեք:

 

Խաղավարն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերին: Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է նրանց համակցության արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մնացած խաղացողների (կամ խաղացողի) խաղաթղթերի հետ, ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող և տանում բանկում դրված խաղանիշերը: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.

 

Խաղաթղթերի համակցումը.

 

1. Մեկ նույնատիպ զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր

 

2. 2 զույգ

 

3. 3 նույնատիպ (թրիս)

 

4. Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ)

 

5. Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ)

 

6. 1 զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ)

 

7. 4 նույնատիպ (քառե)

 

8. Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ)

 

9. Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ):

 

Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորությունԽաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

 

1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:

 

2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը հավասարեցնում է իր խաղընկերների կողմից կատարված խաղադրումները և շարունակում խաղը:

 

3. Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել մինչև 3 խաղաթուղթ` նախօրոք վերադարձնելով իր մոտ եղած խաղաթղթերից և միաժամանակ յուրաքանչյուր գնվող խաղաթղթի համար բանկ վճարելով խաղի սկզբում դրված գումարի չափով գումար: Խաղավարն անմիջապես վերցնում է համապատասխան խաղացողի վերադարձրած խաղաթուղթը (կամ խաղաթղթերը) և փոխարենը` խաղացողին, յուրաքանչյուր վերադարձված խաղաթղթի փոխարեն, տալիս նոր խաղաթուղթ: Այս դեպքում խաղացողն իր ցանկությամբ կարող է ընդունել N 2 որոշումը, իսկ հակառակ դեպքում` N 1 որոշումը:

 

Երբ բոլոր խաղադրումները կատարված են, խաղացողները բացում են իրենց խաղաթղթերը, և խաղաթղթերի համակցությունները համեմատվում են: Ամենամեծ համակցություն ունեցող խաղացողը վերցնում է բանկը: Եթե խաղացողների խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա խաղացողները համաձայնության դեպքում կարող են կիսել բանկի գումարը, հակառակ դեպքում այդ խաղացողները խաղը վերսկսում են նորից` ձեռք չտալով բանկի գումարին: Խաղին միանգամից կարող է մասնակցել մինչև 6 խաղացող: Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը: Խաղացողները պետք է ամբողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և վերը նշված N 1 որոշումն ընդունելուց հետո խաղաթղթերը երեսով ներքև դնելուց հետո խաղացողն այլևս իրավունք չունի դրանց ձեռք տալու: Կազմակերպիչը պարտավոր է խաղասեղանին դնել ցուցանակ, որի վրա պետք է նշվի խաղի անվանումը: Խաղավարը խաղի կարգի վերաբերյալ պարտավոր է պատասխանել խաղացողների հարցերին: Կազմակերպիչն իրավունք ունի սույն կանոնների խախտմամբ խաղացողներին դուրս հրավիրելու խաղասրահից:

 

Կազմակերպիչը կարող է սահմանել իր կողմից տրամադրված ծառայությունների (խաղասեղան, խաղավար) համար վարձ, որը կարող է լինել ժամային կամ տոկոսային: Ժամային վարձն այն գումարն է, որը խաղացողները պարտավոր են վճարել յուրաքանչյուր ժամ խաղասեղանին խաղալու համար: Տոկոսային վարձը խաղարկվող բանկի այն տոկոսն է` արտահայտված գումարով, որը կազմակերպիչը գանձում է յուրաքանչյուր խաղարկված բանկից: Յուրաքանչյուր խաղարկված բանկից գանձվող տոկոսը չի կարող գերազանցել տվյալ խաղարկվող բանկի 5 տոկոսը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել