Այսօր կայացած նիստին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գահարիային և նա ընտրվել է Վրաստանի վարչապետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Պատգամավորները դրանով ընտրեցին նոր վարչապետին, հաստատեցին կառավարության նոր կազմը և կառավարության ծրագիրը: Օրենսդիր մարմնում ներկայացված 150 պատգամավորներից 98-ը կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը: