Հունվարի 26-ին տեղի կունենա ստոմատոլոգների համահայկական արտահերթ համագումար որտեղ իրենց դժգոհությունները և բողոքները կհայտնեն մի քանի հազար ստոմատոլոգներ, ինչպես նաև հազարավոր ատամնատեխնիկներ կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում 19.12.2012թ. կատարված փոփոխությունների և լրացումների հետ:
Վերոնշյալ կապակցությամբ երեկ տեղի ունեցավ ստոմատոլոգների հանդիպում, որտեղ հրավիրված էին ստոմատոլոգիական կլինիկաների տնօրենները, ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ամբիոնների վարիչներ, ստոմատոլոգների ասոցացիայի նախագահը, ինչպես նաև ՀՀ Գլխավոր ստոմատոլոգը:
Հանդիպումը կազմակերպչական էր, որի նպատակը համագումարին նախապատրաստվելն էր:
Ստոմատոլոգների խնդրանքով համագումարի կազմակերպիչներն այսօր բացել են Facebook –ում էջ՝ Ստոմատոլոգներն ու ատամնատեխնիկներն ընդդեմ արտոնագրային վճարի անվանումով:
Հունվարի 26-ին տեղի կունենա նաև ստորագրահավաք:
Աղբյուր՝ Իրավաբան.net