ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին տեղափոխել Երևան։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Հայաստանից ժամանած 4 ռեանիմոբիլներն այսօր ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան։
Նշենք, որ վերոնշյալ 4 տուժածից բացի հիվանդանոցներում վթարի հետևանքով տուժած ՀՀ այլ քաղաքացիներ չկան։
Լուսանկարը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության