ՔԿ-ի պարզաբանումը՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի վերաբերյալ

Օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Երեկ՝ օգոստոսի 29–ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել