Երեք դպրոց կվերանվանվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել մի քանի դպրոցներ անվանափոխելու մասին որոշումներ։

Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցը կվերանվանվի Աշտարակի  տարածքային մանկավար­ժահոգեբանական աջակցության կենտրոնի։

Շիրակի մարզի Արթիկի N 1 հատուկ դպրոցը կվերանվանվի Արթիկի  տարածքային մանկավար­ժահոգեբանական աջակցության կենտրոնի։

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու մտավոր  թերզարգացում ունեցող  երեխաների հ3 հատուկ դպրոցը՝ Շիրակի   տարածքային մանկավար­ժահոգեբանական աջակցության կենտրոնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել