Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի՝ 40 տարի ժամկետով

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է հաստատել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։

Հիմք ընդունելով «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոշի ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 և Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքում` ըստ հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Ազատ տնտեսական գործունեության ժամկետը նախատեսվում է սահմանել 40 տարի:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել