Աղբահանությունը կշարունակի վատթարանալ. «Սանիթեք»

Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ համաքաղաքացիների ներողամտությունը հայցելով ծառայությունների մատուցման հետագա վատթարացմանհամար:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը:

Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել