Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այդ մասին հայտնել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպարտի և երիտասարդության հարցերով հիմնական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,-ասվում է հայտարարության մեջ: