Գագիկ Խաչատրյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները՝ ներկայացված հայտարարագրերի հիման վրա

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Գագիկ Խաչատրյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Իրավաբան.net-ը ներկայացնում է նախկին պաշտոնյայի ներկայացրած գույքի և եկամուտի հայտարարագրերը:

2011-ին, զբաղեցնելով Պետական եկամուտների կողմիետի նախագահի պաշտոնը, վերջինս հայտարարագրել է 279 միլիոն 500 հազար դրամ և 2 միլիոն 290 հազար դոլար:

Եկամուտը կազմել է 8 միլիոն 463 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2012-ին վերջինս հայտարարագրել է 278 միլիոն դրամ և 2 միլիոն 980 հազար դոլար, եկամուտը՝ 8 միլիոն 295 հազար դրամ:

2013-ին Գագիկ Խաչատրյանի հայտարարագրում էականա փոփոխություններ չեն արձանագրվել:

2014-ին, ստանձնելով ֆինանսների նախարարի պաշտոնը, Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է 5 բազմամյա տնկի, անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, 2 բնակարան: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ վերջինս հայտարարագրել է 1. 000.000 դոլար հանձնված փոխառություն:

Վերջինս հայտարարագրել է 269 միլիոն դրամ և 1 միլիոն 970 հազար դոլար, ինչպես նաև 10 միլիոն 96 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2014-ի տարեկան հայտարարգրում էական փոփոխություններ չեն կատարվել:

2015-ին Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է 220 միլիոն դրամ, 1 միլիոն 900 հազար դոլար, ինչպես նաև 67 միլիոն 802 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից (11 միլիոն 396 հազար դրամ) և ստացված փոխառությունից (56 միլիո 406 հազար դրամ):

Պաշտոնավարման վերջին տարում, 2016-ին, Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է 1 միլիոն 29 հազար դոլար հանձնած փոխառություն, ինչպես նաև 201 միլիոն դրամ և 1 միլիոն 940 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրվել է 11 միլիոն 146 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, ինչպես նաև 67 հազար 225 դոլար՝ տրված փոխառություն:

Գագիկ Խաչատրյանի կինը, Լաուրա Եփրեմյանը 2011-ին և 2012-ին հայտարարագրել է 188 միլիոն դրամ, 2 միլիոն 765 հազար դոլար, ինչպես նաև 671 հազար դրամ եկամուտ (2012-ին՝ 667 հազար դրամ), որը ստացվել է աշխատավարձից:

2013-ին Լաուրա Եփրեմյանը հայտարարագրել է 180 միլիոն դրամ, 2 միլիոն 745 հազար դոլար, ինչպես նաև 680 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2014-ին Գագիկ Խաչատրյանի կինը հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենք, որը, ըստ հայտարարագրի, գնվել է 43 միլիոն դրամով:

Վերջինս հանձնել կամ վերադարձրել է 2 միլիոն դոլար փոխառություն: Լաուրա Եփրեմյանի դրամական միջոցները 180 միլիոն դրամից նվազել են և կազմել 72 միլիոն դրամ, իսկ դոլար արժույթով պահվող միջոցները 2 միլիոն 745 հազար դոլարից նվազել են և կազմել 728 հազար դոլար: Եկամուտը կազմել է 1 միլիոն 850 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2015-ին Լաուրա Եփրեմյանին վերադարձվել է 2 միլիոն 112 հազար դոլար հանձնված փոխառությունը: Դրամական միջոցները կազմել է են 72 միլիոն դրամ և 788 հազար դոլար: 

Եկամուտը 2015-ին կազմել է 115 միլիոն 436 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից:

  • Աշխատավարձ-2 միլիոն 687 հազար դրամ,
  • Տրված փոխառություն -112 միլիոն 749 հազար դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել