Օգոստոսի 27-ին, ժամը 21.57-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալիխանյան փողոցում Ռաֆիկ Մարտիրոսյանը մոլորվել է, տան հասցեն չի հիշում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 22.10-ին Ռ. Մարտիրոսյանը հայտնաբերվել է Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 3 հասցեի մոտ և ներկայացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև հանձնվել է հարազատներին:
Ավելի վաղ նշված տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած: