Սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին` երեք և ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում` այդ ժամանակահատվածի համար: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է գործուղված աշխատանքի վայրից, եթե վերջինս ընդգրկված է սոցիալական փաթեթից օգտվող հաստատությունների ցանկում, և այդ հաստատության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ:
Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է հիմնական աշխատանքի վայրից, եթե գործուղված աշխատանքի վայրն ընդգրկված չէ սոցիալական փաթեթից օգտվող հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում: