Վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը ատրճանակով կրակել է

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին, ժամը 22.50-ին, 36-ամյա մի կին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ իրենց տան դիմաց վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է կոպիտ կերպով հասարակական կարգը խախտած նախկին ամուսնու ինքնությունը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ժամեր անց ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «ԻԺ-79-8» տիպի օդամղիչ ատրճանակը:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել