Օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի` հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են.
• փոստային առաքմամբ,
• հանձնվում են առձեռն (hարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին),
• նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով,
• Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա ծանուցվող տեղեկատվությունը հրապարակվում է azdarar.am կայքում (նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված, ստացված)։
Ավելին, ըստ փոփոխությունների՝ կատարողական վարույթի կողմերը պարտավոր են բնակության վայրի հասցեի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել հարկադիր կատարողին, հակառակ դեպքում՝ hարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով և համարվում են հասցեատիրոջը պատշաճ հանձնված: