ՀՀ 27 քաղաքում կկառուցվի 30 նոր շենք․ Վահագն Վերմիշյան

Կառավարության օգոստոսի 22-ի նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարել է, որ մարզերի 27 քաղաքում կկառուցվի 30 նոր շենք․ «Քանի որ մարզերում, փոքր քաղաքներում չունեինք բնակարանների առաջանային շուկա, հաջորդ տարում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք։ Վաճառքի վերջնական գինը բավական ցածր է լինելու»,-ընդգծել է Վերմիշյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա լավ հնարավորություն է մարզերում առաջնային շուկա ստեղծելու և համաչափ զարգացում ապահովելու համար։

«Անընդհատ խոսում ենք համաչափ զարգացման մասին։ Եկամտահարկի ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի վրա , իսկ մարզերում, ըստ էության, առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ և մարզերում բարձր աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները՝ հնարավորությունից օգտվելու համար Երևանում են բնակարան գնում»,- ասել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել