Ինչպե՞ս ճանաչել անձի մտադրությունները ծխախոտի ծխի միջոցով. (Լուսանկարներ)

Ծխելը վնաս է առողջությանը, սակայն իրավապահ մարմինների համար այն կարող է լինել օգտակար, եթե տիրապետեն որոշ հոգեբանական հնարքների:

Պարզվում է` անգամ ծխախոտի միջոցով հնարավոր է իմանալ բավական մեծ տեղեկություն անձի վերաբերյալ:

Կախված ծխախոտի մակնիշից կարելի է իմանալ անձի «ֆինանսական կարողությունների» մասին, իսկ անձի տրամադրությունը կարելի է պարզել արտաշնչվող ծխի ուղղությունից:

Արդեն իսկ պարզ է, որ մարդ կարող է ծուխը փչել վերև կամ ցանկացած այլ ուղղությամբ, որպեսզի չանհանգստացնի զրուցակցին, սակայն այն դեպքում, երբ չկա նման խնդիր կարելի է կատարել որոշ եզրակացություններ:

Այսպես, այն մարդիկ, ովքեր օպտիմիստ են, չեն ճանաչում կասկածամտություն, դրական են տրամադրված կամ ինքնագոհ են, որպես կանոն, ծխելիս ծուխն առավելապես փչում են դեպի վերև:

 

 nkar-1-pokr

Այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան են թաքցնում, ունեն բարդ բնավորություն, կասկածամիտ են, բացասաբար են տրամադրված, որպես կանոն, ծխելիս ծուխն առավելապես փչում են դեպի ներքև:

nkar-2-pokr

Բերանի անկյունից ծուխը դուրս փչելը խոսում է էլ ավելի բացասական տրամադրվածության և կասկածամիտության վերաբերյալ կամ էլ այն ազդակ կարող է հանդիսանալ իրավապահ մարմինների համար, որ անձը թաքցնում է առավել հույժ գաղտի տեղեկություն:

nkar-3-pokr

Ծխախոտի ծուխը ուղիղ փչելը զրուցակցի վրա ընդունված չէ. այն խոսում է բացասական վերաբերմունքի մասին:

nkar-4-pokr

Չմոռանանք նաև ազգային առանձնահատկությունները

Օրինակ՝ Սիրիայում տղամարդը կարող է կնոջ դեմքին ծուխը փչել, ինչը սիրահետման նշան է:

nkar-5-pokr

Ի դեպ, կանայք ծխախոտի գլանակը բարձր են պահում, այնպես, որ իրենց դաստակը տեսանելի լինի, իսկ տղամարդիկ հակառակը՝ շատ ուղիղ են պահում, որպեսզի չթվան կանացի:

nkar-6-1-pokr

nkar-6-2-pokr

Եթե տղամարդը ծխախոտը պահում է փակված ափում, ապա նա փորձում է ինչ-որ բան թաքցնել:

nkar-7-pokr

Եթե կինը փորձում է թաքցնել որևէ բան, ապա նա իջեցնում է դաստակը:

nkar-8-pokr

Անձի հուզական վիճակի վերաբերյալ տեղեկություններ կարող է հաղորդել նաև ծխախոտի ծուխը դուրս փչելու արագությունը:

Որքան ավելի արագ է ծուխը փչում վեր, այնքան մարդ ավելի կասկածամիտ է կամ առավել շատ է զգում իր գերազանցությունը:

nkar-9-pokr

Որքան ավելի արագորեն է ծուխը դեպի ներքև փչում, այդքան ավելի բացասաբար է անձը տրամադրված:

nkar-10-pokr

Եթե անձը լսում է հրաշալի գաղափար, ապա նա այդ պահին ծուխը փչում է դեպի վեր:

Նույնը կարող է լինել խաղաթղթեր խաղալիս, եթե բաժին է ընկնում լավ խաղաթղթեր, ապա ծուխը դեպի վերև է ուղղվում և հակառակը՝ վատ խաղաթղթերի դեպքում ծուխն ուղղվում է դեպի ներքև:

Ավարտելով նշենք՝ այն դեպքում, երբ զրուցակիցը ցանկանում է շուտ ավարտել զրույցը, հարցաքննությունը, ապա նա ժամանակից շուտ է հանգցնում ծխախոտը:

Այնպես որ, կարելի է մտածել հարցաքննության ժամանակ կասկածյալին, մեղադրյալին կամ զրուցակցին ծխախոտ առաջարկելու վերաբերյալ:

Զարուհի Հարությունյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել