Հաշվի առնելով և կարևորելով դատավորի իրականացրած կարևոր գործառույթը` արդարադատության իրականացումը, օրենքը դատավորների համար սահմանել է որոշակի սահմանափակումներ:
Մասնավորապես, դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Աղբյուրը` Իրավաբան.net