Կոտրել էին ապակին և մեքենայի սրահից հափշտակել դրամապանակ. գողությունը բացահայտվել է. ոստիկանություն

Օգոստոսի 17-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Բաբաջանյան 159 շենքի մոտ կայանված իր մեքենայից գողություն են արել:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ կոտրել են մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հնչեց երկրորդ ահազանգը: Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված իր մեքենայից գողություն են արել: Ձեռագիրը նույնն էր: Կոտրել էին ապակին և մեքենայի սրահից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող ու տարբեր քարտեր: Ոստիկանները կասկածներ ունեին, որ գողությունները նույն մարդու ձեռքի գործն են:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ գողությունները ժամեր անց բացահայտվեցին: Նույն օրը, գողությունները կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց 28-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց կատարածը:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել