Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում, թե ի՞նչ հարկեր պետք է վճարվեն և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն օգոստոս ամսին:
N | Հաշվետվության անվանում | Ներկայացման վերջնաժամկետ | Հիմք | Պարբերականություն |
1 |
Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև
|
12.08.19 | ՀՀ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը (այսուհետ` ֆիզիկական անձ), ով կնքել է գործարք կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է գործարքը, համաձայն որի ապրանքները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից ներմուծվում են ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից արտահանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներ, իսկ նման գործարքի բացակայության դեպքում` ապրանքների ներմուծման կամ արտահանման պահին տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունք ունեցող անձը պարտավոր է մինչև ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ մաքսային մարմիններ ներկայացնել հավաստի տեղեկություններ պարունակող վիճակագրական ձևեր: ՀՀ մաքսային մարմինները հսկողություն են իրականացնում վիճակագրական ձևերի ժամանակին ներկայացման և դրանցում պարունակվող տվյալների հավաստիության նկատմամբ: «ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014Թ»___________________________ |
Ամսական |
2 | ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը | 20.08.19 | 1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը. 1) ներմուծողի լրացրած` ներմուծման հարկային հայտարարագիրը. 2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` էլեկտրոնային տարբերակով` հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 77____________________________ |
Ամսական |
3 | ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ | 20.08.19 | 1. ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով թղթային եղանակով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը հարկային հաշվի դուրս գրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 75____________________________ |
Ամսական |
4 | Ավելացված արժեքի հարկի գումարի վճարումը | 20.08.19 | 1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե են վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը այդ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 5. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ: 6. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված դեպքերի: 7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 78____________________________ |
Ամսական |
5 | Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ | 20.08.19 | Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 156 մաս 1____________________________ |
Ամսական |
6 | Ֆիզիկական անձանց եկամտային հարկի պարզեցված հաշվարկ | 20.08.19 | Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)` մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկի պարզեցված հաշվարկներ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 156 մաս 4 կետ 1____________________________ |
Ամսական |
7 | Եկամտային հարկի գումարի վճարումը | 20.08.19 | Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 158 մաս 1____________________________ |
Ամսական |
8 | Ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի գումարը բյուջե վճարելը | 20.08.19 | Հարկային օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 158 մաս 2 կետ 1____________________________ |
Ամսական |
9 | Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման գրանցման հայտ | 20.08.19 | Բացառությամբ նշված դեպքերի` գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», հոդված 10 մաս 4____________________________ |
Ամսական |
10 | ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը | 20.08.19 | 1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը: 2. Այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա` համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը համապատասխանաբար հանձնակատարը, կոմիսիոները կամ գործակալը կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատությունը կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպիչը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: 3. Այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը գնորդը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը իրենց անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 98____________________________ |
Ամսական |
11 | Ակցիզային հարկի գումարի վճարումը | 20.08.19 | 1. Ակցիզային հարկ վճարողները Օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 2. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ: 3. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, որոնց համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ: 4. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: 5. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 99____________________________ |
Ամսական |
12 |
Դրոշմանիշային վճար
|
20.08.19 | Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալները պետական բյուջե են փոխանցում մինչև դրոշմանիշային վճարների չափի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ 16.12.16 ՀՕ-245-Ն օրենք, հոդված 14 մաս 2____________________________ |
Ամսական |
13 | Ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն | 20.08.19 |
«Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 20-րդ կետի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը. 1) ներմուծողի լրացրած` ներմուծման հարկային հայտարարագիրը. 2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` էլեկտրոնային տարբերակով` հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ: ____________________________ |
Ամսական |
14 | Եկամտային հարկի հաշվարկ` ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար | 20.08.19 | Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ` ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 270 մաս 2____________________________ |
Ամսական |
15 | Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների վճարումը | 20.08.19 | Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 271____________________________ |
Ամսական |
16 | Ռեզիդենտ շահութահարկ վճարողների շահութահարկի կանխավճարներ այլընտրանքային եղանակով | 20.09.19 | Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Սույն հոդվածի կիրառության իմաստով` նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված` Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» հոդված 135 մաս 4____________________________ |
Եռամսյակային |
17 | Ռեզիդենտ շահութահարկ վճարողների շահութահարկի կանխավճարներ | 20.09.19 | Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)` նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով, եթե տվյալ հարկ վճարողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով չի ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման` նույն մասով սահմանված այլընտրանքային եղանակը: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 135 մաս 1____________________________ |
Եռամսյակային |
18 | Ռոյալթիների կանխավճարներ | 20.09.19 | Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 222 մաս 3____________________________ |
Եռամսյակային |
Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք)
Հարկային օրացույցում իրավական ակտերին հղումները տրված են ընտրված ժամանակահատվածում այդ ակտերի գործող խմբագրություններին: