Ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ փախստականին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից` ծառայության պետի` փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պես` մեկշաբաթյա ժամկետում:

 

 

Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման և փախստական ճանաչելու վերաբերյալ որոշումը ծառայության պետն ընդունում է` հիմք ընդունելով ծառայության կողմից ապաստան հայցողի վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը:

 

 

Փաստաթուղթը տրվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին: Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են իր ծնողների փաստաթղթերում:

 

 

Մինչև 16 տարեկան` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս փախստականներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում:

 

 

Փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո ծառայությունը փախստականի դիմումի հիման վրա յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով:

 

 

Փաստաթուղթը կորցնում է վավերականությունն ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սահմանված կարգով ծառայության պետի կողմից չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում ընդունվելուց մեկ շաբաթ հետո:

 

 

Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

 

 

Փաստաթղթում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

 

 

1) ազգանունը, անունը, հայրանունը.

 

 

2) սեռը.

 

 

3) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

 

 

4) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել