Հեռախոսի փոխանցումն ամուսնուն կանխվեց. քրեակատարողական ծառայություն

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Գ.-ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի  Ա. Լ.-ի պայուսակում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս:

Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ բջջային հեռախոսը ցանկացել էր փոխանցել ամուսնուն:
Իսկ օգոստոսի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և գործարանային արտադրության 47 հատ խաղաթուղթ: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել