Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Նշենք, որ ներպետական դատական ատյաններում, ընդհանուր առմամբ, աշխատում է 229 դատավոր, ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր: