«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ էժան գներով ավիաչվերթներ իրականացնող «Պոբեդա» ընկերությունը նախատեսել էր ձմռանը դադարեցնել թռիչքները դեպի Գյումրի:
Չվերթները դադարեցնելու որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի պակաս լցնելու հետ: