Ամուլսարի գործով ցուցարարները պնդում են, որ իրենց պայքարը թեժ է լինելու

Կառավարության այսօրվա` օգոստոսի 15-ի նիստին զուգահեռ, կառավարության շենքի բակում ակտիվիստները բողոքի ձայն են բարձրացրել` նշելով, որ ժամանակին դադարեցնեն Ամուլսարի հետ կապված ծրագիրը, քանի որ համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չեն առել և սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում ևս չի արվել:  Պնդում են, որ ներկայացված փաստաթղթերը ոչ միայն մասնակի են, այլև մանիպուլյատիվ. «Լիդիան»-ի կատարած գնահատումները, փորձարկումները ոչ ամբողջական են ու թերի:

«Քննչական կոմիտեի հրապարակած փորձաքննության եզրակացությունը կատարվել է միայն «Լիդիան Արմենիա» ընկերության տված փաստաթղթերի հիման վրա և թերի է: Կառավարությունը նշում է, որ գործընթացը կասեցնելու դեպքում «Լիդիան Արմենիա»-ն կարող է դիմել արբիտրաժային դատարան: Սակայն այդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, իսկ օֆշորային գոտում գրանցված ընկերությունները արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունեն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նազելի Վարդանյանը:

Մանրամասները` տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել