Հայաստանում գրպանահատությունների թվի աճ է նկատվել. ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ

Հայաստանում գրպանահատությունների թվի աճ է նկատվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, հետաքննության պետ ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը: Նա նշեց, որ  2019 թվականի առաջին կիսամյակում գրանցված ընդանուր հանցագործությունների 21986 դեպքերի մասով կա գրպանահատությունների աճ: Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատատ՝  գրպանահատությունների աճը կազմում է շուրջ 70 տոկոս հանացավորության ընդանուր շարժընթացի համատեքստում:

Նրա խոսքով, վիճակագրական տվյալների վկայում են, որ գրպանահատության շուրջ 95 տոկոսը կատարվում է Երևանում, առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Մալաթյանի և Շենգավիթի վարչական շրջաններում:

Հակոբ Պետրոսյանի խոսքով, հայտնաբերված գրպանահատության շուրջ 90 դեպքերում քրեական հետապնդում չի իրականացվում ՝ բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով:

Նա նշեց, որ քաղաքացիները պետք  արձագանքեն, դիմեն իրավապահ մարմիններին որպեսզի նման դեպքերն անպատասխան չմնան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել