Պաշտոնանկություն՝ Ռուստամ Բադասյանի հրամանով

Իրավաբան.net-ը հայտնում է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին հրաման է ստորագրել, որով արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Միքայել Արմենի Մինասյանի լիազորությունները դադարեցվել են 2019 թվականի օգոստոսի 2-ից։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում պաշտոնյայի աշխատանքից ազատման վերաբերյալ, սակայն Իրավաբան.net-ին արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Միքայել Մինասյանը արձակուրդում է գտնվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել