Խուզարկվել և առգրավվել են արգելված իրեր. Քրեակատարողական ծառայություն

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով պատրաստված խաղաքարտեր:

Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են  նյութեր:

Լուսանկարը՝ Քրեակատարողական ծառայության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել