Օտարել է արգելանքի տակ գտնվող շինությունները

Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծել և օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժան անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ 2012թ փետրվարի 6-ի թիվ X միասնական տեղեկանքը, որը ներկայացրել է Ախուրյանի նոտարական գրասենյակ, և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՇՄ ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0.66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները 2012թ փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է քաղաքացիներ Վ.Մնոյանին և Մ.Վարդանյանին:

 

Հարուցվել է քրեական գործ:

 

Որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Քրեական գործը գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել