Քաղաքացին պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հավելենք, Իրավաբան․net-ի տեղեկություններով, պայթյունը մահափորձ է եղել Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանի նկատմամբ (Շշի Մելոյին)։

Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները, որից վերջինը պատկանում է նախկին պատգամավորին։ Այդ հատվածում է գտնվում նաև նրան պատկանող ապակե տարաների գործարանը։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն (սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել