Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ օգոստոսի 2-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին տեղ է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մեքենա է վնասվել։
Իրավաբան․net-ի տեղեկություններով, պայթյունը մահափորձ է եղել Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանի նկատմամբ (Շշի Մելոյին)։
Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները, որից վերջինը պատկանում է նախկին պատգամավորին։ Այդ հատվածում է գտնվում նաև նրան պատկանող ապակե տարաների գործարանը։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն (սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։