Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են Քննչական կոմիտեից։

«Կոտայքի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն (սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Այս պահին դեպքի վայրում քննիչներ են աշխատում»,-հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով երկու մեքենա է վնասվել։ Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել