Հուլիսի 31-ի դրությամբ, այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, Հայաստանում մեքենաների ներկրման աննախադեպ ծավալները սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներ ունեն:
Նախորդ տարի` ամբողջ տարվա ընթացքում է 67 հազար մեքենա ներկրվել: «Կարծում եմ այն ոչ միայն կրկնապատկվելու է, այլ նաև եռապատկելը չեմ կարող ասել, որովհետև հնարավոր է, որ ինչ որ փուլի երկրաչափական պրոգրեսիայի նման կաճեն մեքենաների այդ ծավալները»,-ասաց Դավիթ Անանյանը:
Նա նշեց նաև, որ կա սուբյեկտիվ պատճառներ, օրինակ, Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում կա շուրջ 200 ավտոմեքենա, որոնք մաքսային ձևակերպումը ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են ավտոկայանատեղի և օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով:
ՊԵԿ-ը պատրաստվում է հաղորդագրություն տարածել, որպեսզի մեքենենաների սեփականատերերը տարածքն ազատեն, այլապես կիրակի օրը տարհանման գործընթաց կսկսվի: