Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անվանափոխվել է

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ 2019 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, Հայաստանի կադաստրի պետական կառավարման մարմնի պաշտոնական անվանումն արդեն ոչ թե Անշարժ գույքի կադաստրի կոմիտե է, այլ Կադաստրի կոմիտե։

Այս մասին հայտնում են հենց կոմիտեից:

«Բնականաբար, գրավոր դիմելիս կամ հրապարակումներում կարելի է անվանել ՀՀ կադաստրի կոմիտե կամ Հայաստանի կադաստրի կոմիտե կամ պարզապես՝ Կադաստրի կոմիտե։

Գերատեսչության ղեկավարի պաշտոնի անվանումը, ինչպես նախկինում, մնում է նույնը։ Այսինքն, ոչ թե Կադաստրի կոմիտեի պետ կամ նախագահ, ինչպես հաճախ են նշում դիմելիս կամ հրապարակումներում, այլ ղեկավար»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել