Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 121 կարգապահական տույժեր

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 487 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 121 կարգապահական տույժեր, այդ թվում՝

  • հայտարարվել է «Նկատողություն»` 43,
  • հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 70,
  • ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 8:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 19 նյութեր, որոնցից

  • 5-ը քննարկման փուլում են,
  • 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
  • 11-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից
  • 7-ը նախաքննության փուլում են,
  • 3-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
  •  1-ը կասեցվել է։

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 16 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 15 նյութեր։

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 4 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», 10-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, իսկ 2 ծառայողի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել