Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 19-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստին, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան, ԲԴԽ-ն որոշում ընդունեց:
ԲԴԽ-ն որոշում կայացրեց մերժել Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ 3 անդամների դիմումը։
Նշենք, որ հարցը քննարկվում էր դեռ հուլիսի 18-ից: