Երեկ՝ հուլիսի 17-ին, իջևանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում էին փայտի գինը իջեցնել։ Ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարարների միջև:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի հետ կապված 13 անձ է ձերբակալվել:
Անդրադառնալով դեպքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կոչը՝ ոստիկաններին:
«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն ամենայն խստությամբ»,-նշել է վարչապետը:
«Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ» .իր կոչում նշում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: