Նորակոչիկի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Ն. Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Միաժամանակ տեղեկացվում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել