Հուլիսի 14-ին, ժամը 4:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը, ժամը 3:50-ին, Մարգարյան ծննդատան դիմացի այգում նկատել են, որ աղբամաններ են այրվում և նշված վայրից դեպի Մաշտոցի պողոտա է քայլում մի կին, որը ոստիկանության ծառայողներին նկատելով` դիմել է փախուստի:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ժամը 3:55-ին ոստիկանները նշված վայրից կնոջը, աղբամաններն այրելու կասկածանքով, ներկայացրել են բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: