Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց: Երեկ՝ հուլիսի 9-ին դրանցից որոշները քննարկվել և ընդունվել են երկրորդ ընթերցմամբ. այդ թվում
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Այսօր՝ հուլիսի 10-ին խորհրդարանը կքննարկի երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը.
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը: