Դատավորների թեկնածությունների ցուցակը համալրելու համար կանցկացվի արտահերթ որակավորման ստուգումներ

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 01Լ ՀՐԱՄԱՆԻ

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական
մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով
արտահերթ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-246-Ն օրենքի 1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը տասը դատավորներով համալրելու մասին` հայտարարվում է դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը տաս թեկնածուներով համալրելու նպատակով արտահերթ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին։

 

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դպրոցի տնօրենին` Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հետո` մեկամսյա ժամկետում (հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40)։

 

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ։

 

Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննությունների արդյունքներով։ Գրավոր քննությունների տեսակը, անցկացման կարգը, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգերը, գրավոր աշխատանքների գնահատականների հիման վրա հավակնորդի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը կհրապարակվեն Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արտահերթ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում։

 

Օրենքով նախատեսված պահանջները չբավարարող կամ ժամկետի խախտմամբ ներկայացված հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված կարգով։ Հայտնում է դատական դեպարտամենտը: 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել