Միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել