Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին:
«Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարաատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալկություն հայտնել մեր կատարաված ողջ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել, և համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավի ՀՀ-ում՝ պետության կառավարման և հետագա զարգացման ու շինարարության գործում»,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ կառավարության անդամները ծափահարություններով ճանապարեցին իրենց գործընկերոջը:
Հավելենք, որ այսօր նիստին ներկա է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 7-ին: